KazFootball.kz-ը հայտնում է, որ Ռուբինի և Ռոստովի նախկին մարզիչ Կուրբան Բերդևը կարող է գլխավորել «Կայրաթը»:
Աղբյուրի համաձայն, ռուս մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Ալեքսեյ Շպիլևսկուն, ով մոտ է ակումբը լքելուն: Այս մրցաշրջանում Ղազախստանի գործող չեմպիոնը անհաջող է մեկնարկել և 13 տուրից հետո տարել է ընդամենը 5 հաղթանակ:
Հիշեցնենք, որ 68-ամյա Բերդևը լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը 2019-ի հուլիսի 5-ին և դրանից հետո չի աշխատել որպես մարզիչ: Կազանյան ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթը և Սուպերգավաթը: