«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Բարսայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի գործողությունները.
«Ո՞վ է ինձ վատ վերաբերել: Առաջին հերթին, ակումբի նախագահը: Նա կարող էր ինձ զանգահարել ու ասել, որ ես այլևս թիմին պետք չեմ, բայց նա դա անում էր այլ եղանակներով:
Հետո մարզչի միջոցով ինձ փոխանցեցին այդ իրողությունը, բայց ակնհայտ էր, որ դա մարզչական որոշում չէր: Դա որոշել էին ավելի բարձր մակարդակում»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում «Ատլետիկոյի» չեմպիոնական գոլը խփեց Լուիս Սուարեսը: