Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Ցուցակից բացակայում էին մի շարք հիմնական ֆուտբոլիստներ՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» հայ կիսապաշտպանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է թեմային, նշելով, որ իր համար նույնպես զարմանալի է եղել այս որոշումը:
«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրել առաջիկա ընկերական խաղերին: Տրամադրված պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: