Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումը (2-0) «Լիվերպուլի» կազմում վերջինն էր կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի համար: Այս մասին նա հայտարարեց խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ
«Ես ուզում եմ հենց հիմա լաց լինել: «Լիվերպուլում» մարդիկ հինգ տարի շարունակ սեր են ցուցաբերել իմ հանդեպ: Ես կկարոտեմ նրանց։ Ես հույս ունեի, որ դեռ շատ տարիներ կխաղամ այս ակումբում, բայց, ցավոք, ամեն ինչ այլ կերպ ստացվեց:
Գիտեի, որ տեղափոխվել եմ մեծ ակումբ: Հիշում եմ՝ հյուրասենյակում նստած, մարզիչն ինձ ասաց, որ «Լիվերպուլի» հետ մենք գավաթներ ենք նվաճելու: Ուրախ եմ, որ ամեն ինչ այդքան լավ անցավ: Շատ ցավալի կլիներ հեռանալ թիմից՝ առանց գավաթներ նվաճելու:
«Լիվերպուլ» տեղափոխվելուց ի վեր երկրպագուները երգում էին իմ անունը: Ամեն շաբաթ նրանք տեսնում էին, որ ես նվիրվում եմ 100%-ով, որպեսզի ամեն ինչ տամ այս ակումբի համար: Սա այն է, ինչ ցանկանում են տեսնել երկրպագուները, և դա այն է, ինչ նրանք գնահատում են իմ մեջ: Ես դա կկարոտեմ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը: