«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ կշարունակի ելույթները մադրիդյան ակումբի կազմում՝ նաև հաջորդ մրցաշրջանում․
«Արդյոք մնո՞ւմ եմ այստեղ նաև հաջորդ մրցաշրջանում․ այո, իհարկե»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Movistar-ը։
Ուրուգվայցին «Ատլետիկո» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո երբ կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարեց, որ հույսեր չի կապում նրա հետ։
«Ատլետիկոյի» հետ առաջին իսկ մրցաշրջանում Սուարեսը դարձավ Իսպանիայի չեմպիոն։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։