«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին դարձել է առաջատարը Ա Սերիայում գոլային փոխանցումներ քանակով 2020/21 մրցաշրջանում: 36 խաղում Մալինովսկին ունի 11 գոլային փոխանցում:
2-ից 5-րդ տեղերը բաժանեցին միանգամից 4 խաղացողներ. «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Նապոլիի» կիսապաշտպան Պետր Զելինսկին, «Ուդինեզեի» փլեյմեյքեր Ռոդրիգո Դե Պաուլը և «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան: Բոլորն ունեն 10 գոլային փոխանցում իրեց ակտիվում:
Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ատալանտան» մրցաշրջանի վերջում վաստակեց 78 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը ՝ դուրս գալով Չեմպիոնների լիգա:
























































