Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան մեկնաբանել է «Ատլետիկոյի» չեմպիոնությունն Իսպանիայի առաջնությունում․
«Ինչպիսի՜ հաղթանակ։ «Ատլետիկոն»՝ Իսպանիայի չեմպիոն։ Ես երբեք չեմ դադարել հավատալ։ Մենք հպարտ ենք, որ տիտղոսի համար պայքարն ընթանում էր «Ռեալի» հետ։ Մադրիդում ամենամեծ ակումբներն են»,- գրել է Մարտինես-Ալմեյդան՝ Թվիթերի իր էջում։
Մադրիդի «Ատլետիկոն» 38 խաղից հետո վաստակել է 86 միավոր ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով երկու միավորով։
«Ատլետիկոն» իր պատմության մեջ 11-րդ անգամ է հաղթել Իսպանիայի առաջնությունում՝ վերջինը 2013/2014 մրցաշրջանում։