«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը նախքան կատալոնական ակումբ տեղափոխվելը, հանդես էր գալիս «Ատլետիկոյում», խոսել է մադրիդյան թիմի չեմպիոնության մասին․
«Մրցաշրջանի սկզբում մեր գործերն այնքան էլ լավ չէին դասավորվում։ Չնայած՝ 2021 թվականը գրեթե իդեալական ստացվեց։ Բայց մենք պարտվեցինք կարևոր խաղերում։
Մենք պետք է շնորհավորենք «Ատլետիկոյին»։ Ես շատ ուրախ եմ նրանց համար, Սիմեոնեի համար, Կոկեի համար։ «Ատլետիկոյի» երկրպագուներն արժանի էին սրան»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ատլետիկոն» իր պատմության մեջ 11-րդ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն և 2013/14 մրցաշրջանից ի վեր՝ առաջին անգամ։ Գրիզմանը մադրիդյան թիմի գույները պաշտպանել է 2014-ից 2019 թվականներին։