«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթիից» կարող է ավելի քան 116 մլն եվրո պահանաջվել։ Այս մասին հայտնում է լրագրող Յան Չիզմանը Թվիթերի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարին կցանկանար աշխատել «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ և որ մանկունիացիները հետաքրքրված են նրա ծառայություններով։ Ֆուտբոլիստը հույս ունի՝ ակումբն այնպիսի առաջարկ կանի, որը ձեռնտու կլինի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիին։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2011 թվականին։ Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Հարին ԱՊԼ-ի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։