Իսպանական Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրում «Էյբարն» ընդունել է «Բարսելոնային»։ Կատալոնական թիմը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը խաղի 81-րդ րոպեին հեղինակել է կատալոնացիների ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Կատալոնացիները մրցաշրջանն ավարտեցին երրորդ հորիզոնականում՝ վաստակած 79 միավորով, իսկ «Էյբարը» լքցե Պրիմերան։
Հիշեցնենք՝ Իսպանիայի չեմպիոն հռչակվեց Մադրիդի «Ատլետիկոն»։ Թիմը 38 խաղից հետո վաստակեց 86 միավոր։ «Ռեալը» երկրորդն է 84 միավորով։