Լա Լիգայի 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Վիլյառեալին» ու հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Պինոն։ 58-րդ րոպեին Բենզեման գոլի հեղինակ դարձավ, բայց VAR համակարգին դիմելուց հետո մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Բենզեմային, ամեն դեպքում, հաջողվեց գրավել մրցակցի դարպասը․ դա տեղի ունեցավ 87-րդ րոպեին, իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին ֆրանսիացու փոխանցումից հետո Մոդրիչը հաղթանակ պարգևեց մադրիդցիներին։
Այս հաղթանակը, սակայն բավական չեղավ Զիդանի սաների համար չեմպիոնությունը նվաճելու համար։ Մադրիդցիները վաստակեցին 84 միավոր ու երկու միավորով հետ մնացին նորընծա չեմպիոն «Ատլետիկոյից»։