Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Վալյադոլիդի» հետ ու 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել, ինչի շնորհիվ նվաճել է Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունը։
Հանդիպման հաշիվը խաղի 18-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Օսկար Պլանոն։ Դիեգո Սիմեոնեի թիմերը հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն երկրորդ կեսում։ 57-րդ րոպեին Անխել Կորեան խփել է պատասխան գնդակը, իսկ 10 րոպե անց Լուիս Սուարեսը փայլուն գոլով գրավել է «Վալյադոլիդի» դարպասն ու առաջ մղել իր թիմին՝ հաղթանակ ու չեմպիոնություն պարգևելով «Ատլետիկոյին»։
«Ատլետիկոն» 38 խաղից հետո վաստակած 86 միավորով մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում ու նվաճեց Պրիմերայի չեմպիոնությունը։
Մադրդիցներն իրենց պատմության մեջ 11-րդ անգամ հռչակվեցին Իսպանիայի չեմպիոն։ Իսկ «Վալյադոլիդը» 31 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականն ու դուրս մնաց Պրիմերայից՝ հայտնվելով Սեգունդայում։