VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ալաշկերտին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
14-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Վանգու Գոմեն, իսկ առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Ժունիոր Բուենոն հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»։
Ի դեպ, սա ալաշկերտցիների առաջին խաղն էր Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ։
Այսպիսով, «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 40-ի ու բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Նա ընդամենը 1 միավորով է հետ մնում առաջատար «Նոայից» և դեռ երկու խաղ ունի անցկացնելու։