Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ուրախությամբ պետք է փաստել, որ 5-ից 4-ը կիսաեզրափակչում են, իսկ մեկը դեռ սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կարող է ստանալ:
63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Լերի Աբուլաձեի հետ Հրաչյա Պողոսյանը կվիճարկի եզրափակչի ուղեգրերից մեկը:
77 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը եզրափակչի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ստեփանովի հետ:
87 կգ քաշային կարգում գլխավոր գոտեմարտի համար կպայքարի Գևորգ Թադևոսյանը՝ մրցելով վրացի Թեմուրի Թչկուասելիձեի հետ:
130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Հոսեին Ալիշահիի հետ: