«Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն բարձր է գնահատել հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղային որակները:
«Լուկակուն իմ ժառանգորդն է, և ես շատ հպարտ եմ դրանով: Մենք կարող էինք հիանալի դուետ լինել խաղադաշտում: Պատկերացրեք … Աստված իմ: Ես խոսեցի նրա հետ և հրավիրեցի նրան գալ Ռիո, երբ համաճարակն ավարտվի:
Ռոմելուն ամեն առումով շատ նման է ինձ: Ֆիզիկական ուժով և ձախ ոտքի գերազանց խաղով: Նա եզակի է և հիանալի տեխնիկա ունի: Ոչ ոք չի կարող նրան կանգնեցնել:
Մենք հանդիպեցինք կարանտինի ժամանակ՝ Ինստագրամի ուղիղ եթերում, որը կազմակերպել էր Ինտերը: Մենք նախկինում երբեք չենք խոսել: Այդ օրվանից մենք սկսեցինք միմյանց հաղորդագրություններ ուղարկել: Նա խոսում է նաև պորտուգալերեն»,- մեջբերում է Ադրիանոյին AS-ը: