«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հաստատել է լուրերն այն մասին, որ իրենով հետաքրքրված է «Բարսելոնան»:
«Ճիշտ է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձնով: Բայց ինձ հետևում են նաև այլ ակումբներ: Ես դեռ չեմ կողմնորոշվել ապագայի հարցում:
Ինձ ժամանակ է պետք՝ մտածելու և որոշելու, թե որ ակումբը կլինի հաջորդը ինձ համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ L’Equipe-ն գրել էր, որ «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ։