ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ որակներ պետք է ունենա իդեալական ֆուտբոլիստը․
«Օհ, իդեալական ֆուտբոլի՞ստը։ Իսկ ինձ կարո՞ղ եմ դիտարկել։ Լավ է, որ կարող եմ։ Կարծում եմ՝ կվերցնեմ Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական ունակությունները, Զլատան Իբրահիմովիչի էլաստիկությունը, Սերխիո Ռամոսի գլխով խաղը, Կիլիան Մբապեի արագությունը, Լիոնել Մեսսիի ձախ ոտքը, և իմ աջ ոտքը։
Կներառեմ նաև Ռոբերտ Լևանդովսկու՝ դիրք ընտրելու կարողությունը և Մարկո Վերատիի կրեատիվությունը կիսապաշտպանությունում»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Goal-ը։
Մայիսի 8-ին Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը։