Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերադարձը Ֆրանսիայի հավաքական՝ ԵՎՐՈ-2020-ի համար.
«Ես ամբողջությամբ վստահում եմ Դիդիե Դեշամին: Իմ աշխատանքը պետք չէ համեմատել նրա աշխատանքի հետ: Կարծում եմ, որ նա ճիշտ որոշում է կայացրել:
Ֆրանսիան հնարավոր ամենաուժեղ կազմն է հավաքել: Կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունենան»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը: