«Գրանադայի» կիսապաշտպան Անտոնիո Արանդան մտադիր է մեկ տարի անց միանալ «Բարսելոնային»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
20-ամյա խաղացողի գործող պայմանագիրը Գրանադայի հետ գործում է մինչև 2022 թվականի հունիս: Աղբյուրը պնդում է, որ հաջորդ ամառ կիսապաշտպանը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է նաեւ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով:
























































