«Աստոն Վիլան» նախատեսում է ձեռք բերել «Բորդոյի» հարձակվող Մեհդի Զերկանին: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն երկար ժամանակ հետևում են 21-ամյա խաղացողին և հույս ունեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան տեսնել իրենց կազմում:
Զերկան, այս մրցաշրջանում մասնակցել է Լիգա 1-ի 26 խաղի: