Բոստոն Սելթիքսը 118-100 հաշվով առավելության հասավ Վաշինգտոն Վիզարդսի նկատմամբ NBA-ի փլեյ-ին խաղում:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջեյսոն Տատումն էր, ով վաստակեց 50 միավոր:
«Բոստոնը» դուրս է եկել NBA- ի Արևելյան կոնֆերենցիա փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի «Բրուքլին Նեթսի» հետ առաջին փուլում: Վաշինգտոնն այժմ ուժերը կչափի Ինդիանա Պեյսերսի հետ, ով ավելի վաղ պարտության մատնեց Շարլոտին փլեյ-ինում: Այս զույգի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ, իսկ պարտվողը կավարտի մրցաշրջանը։