Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մասնավորապես, կարգելվեն մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նա նաև նշել է, որ Pfizer- ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին:
Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերի մեկնարկին մնացել է 65 օր: