Ռիոյի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի «Ուրարտուի» նախախաղային մարզմանը։
Մարզիչ Ռոբերտ Արզումանյանն անվանական մարզաշապիկ է նվիրել Միհրանին, վերջինս էլ իր հերթին հաջողություն է մաղթել թիմին առաջիկա խաղից առաջ և պատրաստակամություն հայտնել առաջիկայում փորձել իր ուժերը ֆուտբոլում։
«Ուրարտուն» այսօր՝ մայիսի 19-ին, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում կընդունի «Նոային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։30-ին։