Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական արդյունք է տվել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավելի վաղ ֆուտբոլիստը տեղեկացրել էր կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելու մասին և մայիսի 14-ից ինքնամեկուսացած էր։