Արգենտինայի հավաքականն թվիթերյան էջում հրապարակել այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են հավաքական՝ մասնակցելով ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Չիլիի և Կոլումբիայի հավաքականների հետ խաղերին։
Հայտացուցակում ընդգրկվել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, «Սևիլիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը, ՊՍԺ-ի հարձակվողներ Լեանդրո Պարեդեսն ու Անխել դի Մարիան, ինչպես նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ու մի շարք այլ անվանի խաղացողներ։
Ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի՝
#EliminatoriasQatar2022 El entrenador @lioscaloni dio a conocer la lista de convocados del exterior para la doble fecha ante @LaRoja 🇨🇱 y @FCFSeleccionCol 🇨🇴 pic.twitter.com/RRlDJtjNEE
— Selección Argentina 🇦🇷 (@Argentina) May 16, 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Չիլիի և Կոլումբիայի հետ խաղերը կկայանան հունիսի 4-ին և 9-ին համապատասխանաբար։ Չիլիի հետ խաղն արգենտինացիները կանցկացնեն տանը, իսկ Կոլումբիայի հետ խաղը՝ դրսում։
Հիշեցնենք՝ Արգենտինայի հավաքականը, 4 խաղից հետո վաստակելով 10 միավոր, Հարավային Ամերիկայի ընտրական փուլում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։