«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա Լիգայի նախավերջին տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը․
Խաղի մասին
«Չեմ խոսի ձեռքով խաղի մասին։ Ֆուտբոլիստները ձեռքով խաղ տեսան, բայց խաղադաշտում կա մրցավար, և նրա համար դա ձեռքով խաղ չէր։ Վերջին տուրում մենք կխաղանք մեր ֆուտբոլը։ Մեզ բարդ խաղ է սպասում «Վիլյառեալի» հետ, և մենք պետք է մտածենք մեր մասին»։
Ապագայի մասին
«Ինչպե՞ս կարող եմ տղաներին ասել, որ հիմա հեռանում եմ։ Մենք պայքարում ենք կյանքի համար, և ես կասեմ, որ հեռանո՞ւմ եմ։ Ես երբեք նման բան չեմ անի։ Կսպասենք մրցաշրջանի ավարտին, հիմա ես այստեղ եմ՝ մինչև վերջին խաղը։
Մենք չենք կարող մշտապես խոսել իմ ապագայի մասին։ Ամենակարևորը վերջին խաղն է»,- ասել է Զիդանը։