ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցել է «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել։
15-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի է ընկել Մատեուս Պերեյրան՝ բացելով հանդիպման հաշիվը։ Հյուրերը 33-րդ րոպեին են հավասարեցրել հաշիվը՝ Մոհամեդ Սալահի ջանքերով։
Մերսիսայդցիներին հաղթանակ է պարգևել դարպասապահ Ալիսոն Բեկերը՝ 95-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ․ անկյունայինի խաղարկումից հետո նա գլխով գնդակն ուղարկել է տանտերերի դարպասը։
«Լիվերպուլը» 36 խաղից հետո 63 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վեսթ Բրոմվիչը» 26 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։