«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իսպանական ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ շշուկները․
«Ես չեմ հեռանում, քանի որ դա չափազանց հեշտ կլիներ։ Լինում են պահեր, երբ դու պետք է մնաս, և լինում են պահեր, երբ ամեն ինչ վերջացած է, ու դու պետք է հեռանաս։ Կներես, ես գիտեմ՝ այն, ինչ ես ասում եմ ձանձրալի է, բայց դա ճիշտ է։
Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա։ Վաղը մենք խաղ ունենք։ Դրանից հետո ինչ ասես կարող է տեղի ունենալ, քանի որ սա Մադրիդի «Ռեալն» է։ Ես չեմ մտածում անցյալի կամ ապագայի մասին, նախընտրում եմ ապրել ներկայով»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես հոգնել է ճնշումներից։ Մարզիչը ցանկացել է հեռանալ՝ անկախ նրանից «Ռեալը» Իսպանիայի չեմպիոն կդառնա՞, թե՞ ոչ։