Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային» ու 3-4 հաշվով պարտություն կրել։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Դուվան Սապատան։ 26-րդ րոպեին Մալինովսկին Սապատայի փոխանցումից հետո երկրորդ գոլն է ուղարկել տանտերերի դարպասը։ Ռոբին Գոսենսն առաջին կեսի վերջին րոպեին երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրել խոշոր։
Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոայի» կազմում մեկ գնդակ հետ է բերել Էլդոր Շոմուրոդովը, իսկ 51-րդ ոպեին «Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը իր թիմի չորրորդ գնդակն է հեղինակել այս խաղում։ 67-րդ րոպեին Գորան Պանդևն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, իսկ 84-րդ րոպեին Շոմուրոդովը դուբլ է ձևակերպել։ Ավելին անել «Ջենոայի» ֆուտբոլիստներին չի հաջողվել։
«Ատալանտան» 37 խաղից հետո 78 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ջենոան» 39 միավորով 14-րդն է։
Այս կերպ, «Ատալանտան» երրորդ տարին անընդմեջ կխաղա Չեմպիոնների լիգայում։