Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» կհանդիպի «Յուվենտուսի» հետ:
Միլանյան թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուն երբեք չի գրավել «Յուվենտուսի» դարպասը: Բելգիացին 5 հանդիպում է անցկացրել «բյանկոներիի» դեմ, որից 4-ը՝ «Ինտերի» կազմում (2018-ին Ռոմելուն «Յուվենտուսի» դեմ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում):
Հարկ է նշել, որ Լուկակուն իր թիմի հետ միայն մեկ անգամ է հաղթել «Յուվենտուսին»: