Calciomercato-ն, մեջբերելով Tempo-ին, հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
Ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիս: Խաղացողի գործակալ Մինո Ռայոլան խնդրել է նոր երկամյա պայմանագիր՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ բավարարել կիսապաշտպանի ֆինանսական պահանջները:
Նշվում է, որ Ռայոլան արդեն սկսել է Մխիթարյանի ծառայություններն առաջարկել այլ ակումբների: Մասնավորապես նշվում է, որ Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է «Միլանին»։ Մանրամասներն՝ այստեղ։