MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան նշել է առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին:
Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լոս Անջելեսի հարձակվող Կառլոս Վելան՝ տարեկան 6,3 միլիոն դոլար աշխատավարձով:
Երկրորդ տեղում է «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը, ով հայտնի է նաև որպես Չիչարիտո: Նրա աշխատավարձը 6 միլիոն դոլար է:
Եզրափակում է լավագույն եռյակը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը՝ տարեկան 5,8 միլիոն դոլար աշխատավարձով: