«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ապագայի մասին։
«Իհարկե, նա մնում է: Տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ միշտ շատ խոսակցություններ կան: Բայց ինչու՞ մենք պետք է վաճառենք մի խաղացողի, ով տարվա ընթացքում 60 գոլ է խփում: Լևանդովսկու գործակալը մեզ չի հարցրել այս մասին: Նա գիտի, թե ինչպիսին է «Բավարիայի» դիրքը», — մեջբերում է Ռումենիգեին Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» ու ՊՍԺ-ի դիտակետում։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Լեւանդովսկին դարձել է 46 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: