Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը «Տոկիո – 2020» կազմկոմիտեի հետ հերթական հանդիպման ժամանակ քննարկել է ստուգողական միջոցառումների, օլիմպիական ջահի փոխանցավազքի, անվտանգ մրցումների անցկացման կանոնների և առաջարկությունների երկրորդ տարբերակը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Վերջին ամսվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում հաջողությամբ անցկացվել են մի շարք խոշոր մրցաշարեր՝ աշխարհի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Շարունակվում է օլիմպիական կրակի փոխանավազքը, որի երթուղին ամբողջովին հարմարեցված է կորոնավիրուսի իրավիճակին:
ՄՕԿ-ի գործկոմին ներկայացվել է խաղերի անվտանգ անցկացման կանոնների և առաջարկությունների ժողովածուի երկրորդ տարբերակը: Փաստաթուղթը մարզիկների, մարզիչների, մասնագետների, լրագրողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար ներկայացվել է անցյալ ամիս և դա նշանակում է, որ խաղերի նախապատրաստությունը մոտենում է եզրագծին:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի վերջին նիստը: