Ֆրանսիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը «Մոնակոն» է:
Գլխավոր ավարը ՊՍԺ-ի հետ կվիճարկի հենց «Մոնակոն»: «Վալլերեսի» նկատմամբ 5-1 հաշվով կամային հաղթանակը հենց նման հնարավորություն տվեց հյուրերին:
«Մոնակոյի» կազմում աչքի ընկան Տչուամենին, Բեն Յեդերը, Ֆաբրեգասը, Գոլովինը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Բոզոնը: