«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է goal.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 23-ամյա արգենտինացին դեմ չէ այլ ակումբ տեղափոխվելուն, քանի որ նոր համաձայնագրի առաջարկ չի ստացել միլանյան թիմից, իսկ «Լիվերպուլը» ցանկանում է իր կազմում տեսնել Մարտինեսին: Նախկինում կար տեղեկություն, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Մարտինեսը դարձել է 16 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2023 թ.: