«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն էմոցիոնալ դիմել է իր խաղընկերներին՝ Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Լևանտեի» դեմ խաղի ընթացքում.
3:2 հաշվի ժամանակ Պիկեն բղավել է խաղընկերների ուղղությամբ.
«Դե՛, առաջ, առաջ, Լա Լիգան «հեռանում» է»,-ասել է Պիկեն:
Այնուհետև «Բարսան» բաց է թողել երրորդ գնդակը:
Այս պահին առաջատար «Ատլետիկոն» 4 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ, և առաջնության ավարտին մնացել է 2 տուր: