«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը երեկ հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից:
La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ այս որոշման պատճառը դարպասապահի անձնական հարաբերություններն են գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի հետ: Բուֆոնը հույս ուներ, որ կկարողանա այս մրցաշրջանում ավելի շատ հանդիպումներ անցկացնել «Յուվեի» կազմում, բայց դարպասապահը թուրինցիների կազմում անցկացրել է ընդամենը 12 խաղ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: