«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր մարզչական կարիերայում 9-րդ անգամ դարձավ չեմպիոն: Նա որպես գլխավոր մարզիչ իր կարիերայում անցկացրել է 12 մրցաշրջան:
Այսպիսով, իսպանացի մասնագետը միայն երեք անգամ չեմպիոն չդարձել իր կարիերայում: Գվարդիոլան չկարողացավ նվաճել տիտղոսը 2011/2012 մրցաշրջանում «Բարսելոնայի», իսկ 2016/2017 և 2019/2020 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Իր կարիերայի ընթացքում Գվարդիոլան նվաճել է 31 տիտղոս և այս ցուցանիշով երրորդ տեղում է եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ: