Իտալական Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
Նեապոլյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Զելինսկին, Ռուիզը, Լոզանոն, Դի Լորենցոն ու Ինսինյեն:
Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» միավորների քանակը հասցրեց 73-ի ու բարձրացավ 2-րդ տեղ: Գատուզոյի թիմը մյուս թիմերի համեմատ մեկ խաղ ավելի է անցկացրել:
























































