Զագրեբի «Դինամոյի» խորվաթ հարձակվող Անտոնիո Մարինը կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Mirror-ը:
Անգլիական ակումբը 10 միլիոն եվրո է առաջարկում երիտասարդ հարձակվողի համար:
Նշվում է, ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Պեպ Գվարդիոլան:
Հավելենք, որ Խորվաթիայի այս առաջնությունում Մարինը մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: