Լոնդոնի «Տոտենհեմը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0-3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին» ու լքեց պայքարը:
Հանդիպման հիմնական ժամանակում խորվաթական թիմը երկու գոլ ուղարկեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը. երկու դեպքում էլ խփած գնդակով աչքի ընկավ խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը՝ 62-րդ և 82-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասն ու դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 2-2: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Օրշիչը ևս մեկ գոլ հեղինակեց ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին:
Քառորդ եզրափակչում իր մրցակցին խորվաթական թիմը կիմանա վիճակահանության արդյունքում: