«Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ստեպաշինը կարծում է, որ մոսկովյան ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանին Եվրո-2020-ի Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկելը մեծ առաջընթաց է երիտասարդ խաղացողի համար:
Զախարյանն առաջին անգամ հրավերք ստացավ ազգային հավաքականից: Զախարյանը 17 տարեկան է: Այս մրցաշրջանում նա 12 հանդիպում է անցկացրել «Դինամոյի» հիմնական կազմում ՝ դառնալով երկու գոլի եւ հինգ գոլային փոխանցման հեղինակ:
«Շատ ուրախ եմ, որ Ստանիսլավ Սալամովիչ Չերչեսովը նկատեց երիտասարդ ու տաղանդավոր խաղացողին: Այնուամենայնիվ, Զախարյանը դեռ շատ աշխատանք ունի անելու, և սա ընդամենը մեծ ավանս է»,- մեջբերում է Ստեպաշինին ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակն՝ այստեղ։