Հռոմում շարունակվում է «Ժոզեմանիան»՝ հաջորդ մրցաշրջանից «Ռոմայի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո:
Ավելի վաղ գրել էինք, որ Ակումբի երկրպագուները պատրաստել էին ֆրեսկա, որում պատկերված էր Ժոզեն՝ մոպեդի վրա (լուսանկարը՝ այստեղ), իսկ քաղաքում հայտնվեց նաև հատուկ պաղպաղակ ՝ ի պատիվ Մոուրինյուի, իսկ հետո նաև նրան նվիրված պիցցա։
«Ռոմայի» երկրպագու Ռիկարդո Սգրուլոնին դաջել է պորտուգալացի մարզչի (JM) սկզբնատառերը: Բացի այդ, Սգրուլոնին Մոուրինյուի անձնական երկրպագուն է, ինչը կարելի է հասկանալ նրա էջից: Իր գրառումներում նա Ժոզեին անվանում է «Սետաբուլի աստված» և «երկրի աստված»: