«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»: Tuttojuve-ն հայտնում է, որ թուրինյան ակումբը քննարկում է բոսնիացուն վերադարձնելու տարբերակը:
Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է խաղացողի տրանսֆերով, եթե իհարկե նա հաջորդ մրցաշրջանում գլխավորի «Յուվենտուսը»:
Նշվում է, որ «բյանկոներիները» պատրաստ կլինեն Ադրիեն Ռաբյոին կամ Ռոդրիգո Բենտանկուրին փոխանակել Պյանիչի հետ: Ռաբիոյի մասնակցությամբ փոխանակումն ավելի հավանական է թվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է վարձավճարով Պյանիչին տրամադրել մեկ այլ ակումբի: