Մադրիդի «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստները՝ Յովիչը, Բենզեման ու ԲԵյլը պատրաստ են Լա լիգայի առաջիկա տուրի՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանը:
Բենզեման ու Բեյլը բաց էին թողել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, իսկ Յովիչը վերջին օրերին բաց էր թողել թիմի մարզումները:
Ռամոսի մասնակցությունը դեռ հարցականի տակ է, քանի որ վնասվածք ունի, բայց իսպանացին երեկ խաղադաշտում անցկացրել է անհատական մարզում: