ՈՒԵՖԱ-ն հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կթարմացնի եվրոպական ակումբային ֆուտբոլի՝ Չեմպիոնների լիգայի տարբերանշանը։ Այս մասին հայտնում է Footyheadlines-ը։
Չեմպիոնների լիգայի տարբերանշանը ստեղծվել է 1992 թվականին, երբ էլ հիմնվել է մրցաշարը։ Այդ ժամանակից ի վեր տարբերանշանը շատ չնչին փոփոխություններ է կրել։ ՉԼ-ի նոր տարբերանշանը ևս աննշան կլինի։
Նշվում է, որ հարցականի տակ է նաև տարբերանշանի գունային գամմայի փոփոխությունը, սակայն այս առումով ՈՒԵՖԱ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել։