Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում 5:2 հաշվով հաղթեց «Պարմային»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մուրիելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մալինովսկին, Պեսինան ու Միրանչուկը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ատալանտան» միավորների քանակը հասցրեց 72-ի ու բարձրացավ 2-րդ տեղ: