«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն նյարդայնացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը, հայտնում է Focus-ը ՝ եջբերելով լրագրող Քրիստիան Ֆոլկին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, համաձայն որոնց՝ «Բավարիայի» ղեկավարությունը մեկ տարվա ընթացքում ակնկալում է օգտագործել ֆուտբոլիտին գնելու տարբերակը, վճարելով ֆուտբոլիստի կլաուսուլան (փոխհատուցման գումարը), որը գրված է Հոլանդի պայմանագրում «մեղուների» հետ: Նշվում է, որ մյունխենյան ակումբը 20-ամյա նորվեգացուն տեսնում են որպես Լևանդովսկու հավանական փոխարինող: «Բավարիան» չի հերքել այս տեղեկությունը:
Աղբյուրի համաձայն ՝ 32-ամյա Լևանդովսկին բարկացած է, որ մյունխենյան ակումբը այժմ սկսում է փոխարինող փնտրել իրեն:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի 27 հանդիպման, դարձել 39 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», ՊՍԺ-ն ու «Ռեալը»: