Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է բելգիացի լավագույն ֆուտբոլիստը, ով խաղում է արտերկրում:
Նշենք, որ կիսապաշտպանը քվեարկության արդյունքներով առաջ է անցել (458 ձայն) «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեին (348) և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին (248):
Ազարը այս մրցանակը ստանում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Վերջերս նա ճանաչվեց նաև 2019 թվականի Բելգիայի ազգային հավաքականի լավագույն խաղացող: